Զելենսկու վրա ազդել է Երևանում ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա


Զելենսկու վրա ազդել է Երևանում ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա
Մայիս 7 13:35 2026

Երևանյան գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը ազդել է Զելենսկու վրա, այսօր ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հաղթանակի օրը զինադադար հաստատելու Ռուսաստանի նախաձեռնությունը նյարդային արձագանք է առաջացրել», - նշել է նա։

Զախարովան ասել է, որ Վլադիմիր Զելենսկին ակնարկել է Կարմիր հրապարակում շքերթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հնարավոր հարվածների մասին։

«Ակնհայտ է, որ իր ազդեցությունն էր թողել մայիսի 4-ին Երևանում կայացած, այսպես կոչված՝ եվրոպական քաղաքական համայնքի, այսպես կոչված՝ գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը, որին նա մասնակցել էր հայկական կողմի հրավերով, և որի ամբիոնից հնչեցին այս, ըստ էության, ահաբեկչական նացիստական սպառնալիքները»,- հավելել է նա։