Սամվել Կարապետյանը չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե ով է լինելու նախագահի իրենց թեկնածուն, ասաց միայն, որ ունեն թե՛ նախագահի լուրջ թեկնածու, թե՛ կառավարության ճիշտ անդամներ, ում միջոցով զարգացնելու են երկիրն ու վերադարձնելու արժանապատվությունը։
Պատասխանելով լրագրողի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածության վերաբերյալ հարցին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ասաց. «Բացարձակ հարգանք ունեմ Աջապահյանի և ընդհանրապես բոլոր հայրենասեր մարդկանց նկատմամբ, բայց Աջապահյանը հոգևորական է, և ինքը կախվածություն ունի իր աշխարհից։ Երկրի զարգացման համար կունենանք այնպիսի նախագահ, ով կախվածություն չունի, և կարող է օգնել մեր երկրի բարգավաճմանը։
Վստահ եմ՝ Աջապահյանը շատ հնարավորություններ ունի, բայց չմոռանանք, որ ունի իր հոգևոր վերադասը»։










