Թե Թուրքիան, թե Ադրբեջանը նախընտրական նվերներ անելու են Փաշինյանին, քանի որ դրանից է կախված նրա ընտրվելու հնարավորությունները․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)


Թե Թուրքիան, թե Ադրբեջանը նախընտրական նվերներ անելու են Փաշինյանին, քանի որ դրանից է կախված նրա ընտրվելու հնարավորությունները․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Մայիս 6 22:47 2026

Մարդկանց ամենաշատը հետաքրքրում է օր առաջ հրաժարվեն Փաշինյանի իշխանությունից, մարդիկ շատ դժգոհ էին, որ իշխանությունն այս 8 տարվա ընթացքում ոչինչ չի արել Արարատյան դաշտավայրի ժողովրդի, ամբողջ Հայաստանի ժողովրդի կյանքը, գյուղացու կյանքը բարելավելու համար։ Ինձ համար զարմանալի էր, որ Արարատյան դաշտավայրում մշակվում են ընդամենը 10 տոկոս հողերը, մարդիկ չեն հասկանում՝ ինչպես պետք է վաճառեն իրենց գյուղմթերքը, բոլորին շատ դուր էր եկել մթերման կայանների գաղափարը, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Նախընտրական փուլում թե Թուրքիան, թե Ադրբեջանը նախընտրական նվերներ անելու են Փաշինյանին, քանի որ դրանից է կախված նրա ընտրվելու հնարավորությունները, Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից, մենք սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր, եթե մեր երկիրը, մեր գյուղատնտեսությունը դրանից տուժելու է, ապա մենք մտցնելու ենք սահմանափակում, միայն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից ելնելով ենք բոլոր երկրների նհետ հարաբերություններ կառուցելու»,-նշել է Կարապետյանը։