Փաշինյանն ապացուցեց՝ ով է իր «շեֆը». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)


Փաշինյանն ապացուցեց՝ ով է իր «շեֆը». Սամվել Կարապետյան (Տեսանյութ)
Մայիս 6 22:22 2026

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը զարմացած չէ այն փաստից, որ Եվրամիության գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանում տեսակապով հնչեցված ելույթում տեղ գտած անընդունելի ձևակերպումներին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ոչ մի կերպ չեն արձագանքել։

«Դա նրանց ապրելակերպն է, երբ իրենց ղեկավարն այնտեղից հայտարարություններ է անում, իրենք գլուխները կախ՝ պիտի լսեն։ Խոսելու իրավունք չունեն։ Այդպես է դրվածքը»,- ասել է Կարապետյանը՝ բնորոշելով Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին։

Ալիևի հայտարարությունների առնչությամբ Սամվել Կարապետյանը նշել է.

«Ալիևն իր ելույթում ցույց տվեց, որ իր համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի եվրոպական ղեկավարների ներկայությունը Հայաստանում, միևնույն է, ինքը պլանավորում է 300 000 մարդ տեղափոխել Հայաստան, իսկ Փաշինյանն էլ ցույց տվեց եվրոպացիներին, թե ինչքան «կռուտոյ շեֆ» ունի ինքը»։