Աննա Ամրոյանը դարձավ Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն


Աննա Ամրոյանը դարձավ Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն
Մայիս 6 22:05 2026

Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 77 կգ կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ:

Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Այս ձևում նա առաջինն է:

Երկամարտի 240 կգ արդյունքով՝ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն: