Վեդիում սեռական բռնության ենթարկված 17-ամյա անչափահասը ենթարկվել է դատաբժկական փորձաքննության, եզրակացությունն արդեն կա։ Ասուլիսում ասաց փաստաբան Վարդուհի էլբեկյանը։
«Այս եզրակացոթյունն արդեն իսկ հիմք պետք է հանդիսանար իրավապահ մարմինների համար, որ կոնկրետ գործողություններ կատարեին»,- նշեց նա։
Փաստաբանը հայտարարեց, որ իրենց միջնորդությամբ սեռական բռնության ենթարկված դեռահաս քույրեր նույնպես հետազոտվել են։
«Դրա մասին, զուտ ելնելով երեխաների շահերից, չեմ ուզում խոսել, բայց այն, ինչ հայտնաբերել ենք, սարսափելի է։ Մեր ձեռքի տակ այս պահին սահմռկեցուցիչ փաստեր ունենք»,- ասաց Վ.էլբեկյանը։










