«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների գաղտնալսումների, ձայնագրությունների բովանդակությունը խիստ կասկածելի է, այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը` պատասխանելով Aysor.am-ի հարցին:
«Գիտեմ, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է գաղտնալսումների մասին, որոնք Փաշինյանի ուժերն իրականացնում են։ Գիտեմ, որ բոլոր այդ գործողությունները կապված են ավտորիտար չարաշահումների ստանդարտ ձեռնարկի և պետության վարչական ռեսուրսների չարաշահման հետ՝ ի շահ սեփական թեկնածուի»,- նկատեց Կարապետյանի շահերի պաշտպանը:










