Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին


Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին
Մայիս 6 16:46 2026

Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին։

 

Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

Կընդունի՞ արդյոք հրավերը Փաշինյանը՝ հայտնի չէ։

 

Aysor.am-ը վարչապետի մամուլի խոսնակից փորձեց պարզաբանում ստանալ։ Նա, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգերին։

 

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հայտարարել էր, որ «վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Մոսկվայի Կարմիր հրապարակի վրա»։

 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթը կանցկացվի սովորականի պես։