«Ադրբեջանի հետ բանակացությունների փուլում Հայաստանի Սահմանադրության հետ կապված պահանջ, պայման չկա։ Սահմանադրության թեման երկկողմ օրակարգում չկա»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանն այդպես է ասում, ինքը շարունակաբար լսել է այդպես, որ նրանք պատրաստ չեն ստորագրելու և վավերացնելու խաղաղության համաձայագիրը, որը նախաստորագրել են, եթե Հայաստանը չփոխի Սահմանադրությունը։
«Կարծում եմ, որ Հայաստանի Սահմանադրությունը ներքին հարց է, ներքին թեմա է, որը վերաբերում է Հայաստանին։ Հավանաբար, հանրաքվե կունենանք Սահմանադրության հետ կապված, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկվելիք հարց չէ, սս մեր ներքին հարցն է»,- ասաց Միրզոյանը։










