Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի փաստաբան


Իշխանությունը փորձում է ձևավորել վախի և անտարբերության մթնոլորտ. Սամվել Կարապետյանի փաստաբան
Մայիս 6 15:22 2026

Այն բառամթերքը, որ Փաշինյանն օգտագործում է եկեղեցու նկատմամբ, ապշեցնում է մարդկության գիտակցությունը, լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը։

«Ատելության խոսքը վախ է առաջացնում և ներկայիս կառավարությունը մեկ բան է ցանկանում, որ հասարակությունը վախենա, անտարբերության մեջ լինի և չգնա ընտրության։ Իրենք գիտեն, որ Փաշինյանը պոպուլյար չէ, իրենք պարզապես ուզում են, որ բոլորը վախի մեջ ու անտարբեր լինեն»,-ասաց Ամստերդամը։