20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է


20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է
Մայիս 6 10:24 2026

Ապրիլի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

 

 

Բուժօգնության դիմած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Վադիմ Շ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։