ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա․ «Հրապարակ»


ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա․ «Հրապարակ»
Մայիս 6 08:10 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Չնայած իշխող թիմում ի սկզբանե հակված էին, որ նախընտրական պաստառի վրա լինի միայն իրենց «ֆեյք բրենդը» դարձրած խաղաղության մասին գրառումը, օրինակ` «Տեր կանգնիր խաղաղությանը», եւ սկզբնական պաստառներն էլ հենց այդպիսին էին ու փակցվել էին հանրապետությունով մեկ, սակայն հիմա որոշել են, որ, այդուհանդերձ, առաջնորդի՝ Փաշինյանի լուսանկարներն էլ պետք է լինեն, քանի որ, ամեն դեպքում, իրենց էլեկտորատում գերակշռում են Փաշինյանի «ֆանատները»` նրանց ո՛չ խաղաղությունն է հետաքրքրում, ո՛չ էլ այլ բան, ուղղակի Փաշինյանին ընկալում են որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ` իրենցից մեկը։

[Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ»] Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ» [«Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան] «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան

Բայց զավեշտն այն է, որ նոր պլակատն ուսումնասիրելով մարդիկ նկատել են, որ այս հարցում էլ Փաշինյանն ընդօրինակել է Սերժ Սարգսյանին` քարոզչական պաստառի վրա ֆոտոշոփ արված լուսանկար է, որից պարզ երեւում է, որ ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ շատ «լոշտակ» չերեւան, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի լուսանկարներն էին մոնտաժում։