Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ


Փաշինյանն ու Զելենսկին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ
Մայիս 4 17:50 2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։