Ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում ժպիտներ փոխանակելու դիմաց


Ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում ժպիտներ փոխանակելու դիմաց
Մայիս 4 10:49 2026

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը նորմալ կառավարության պայմաններում կարող էր դառնալ հայկական շահերի բարձրաձայնման, իմիջային խնդիրների լուծման և ՀՀ-ի դերի՝ միջազգային ասպարեզում առաջմղման հնարավորություն։

 

Այն ծառայությունը, որը հայաստանյան ռեժիմն է ակնկալում, բացառապես նեղ թիմային բնույթ ունի և որևէ առնչություն չունի պետական շահի հետ։

 

Այստեղ կա նաև այլ հանգամանք․ իսկ ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում բոնուսներ շռայլելու և ժպիտներ փոխանակելու դիմաց։

 

Այստեղ ամենամեծ սպառնալիքը կարող է դառնալ երրորդ երկրների դեմ հակազդեցության և այլոց հավակնությունների հարթակ դառնալը, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում»։