Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ. Թաթոյան


Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ. Թաթոյան
Մայիս 2 18:59 2026

«Մենք կտրուկ կնվազեցնենք ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ կես հեկտար՝ 500 դրամ, մեկ հեկտար՝ 1000 դրամ»,- այս մասին ասել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Լճափում բնակիչների հետ հանդիպմանը։

Նա շեշտել է, որ առաջարկը բիզնեսի մասին չէ, գյուղացու մասին է։ Եթե ուզում ենք արդյունք՝ պետք է նախ հնարավորություն տանք։ Ջուրը պետք է հասանելի լինի, որպեսզի գյուղացին կարողանա մշակել հողը, ստանալ բերք և պահել իր ընտանիքը։

Այսօր «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն ու թիմն այցելել են Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր։ Լճափում նրանց դիմավորել են դհոլ-զուռնայով ու աղ ու հացով։