Այսօր՝ մայիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:10-ի սահմաններում Զաքարիա Քանաքեռցի 74 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։










