Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»


Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»
Մայիս 2 08:49 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

 

«Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Նիստի վերաբերյալ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, ի թիվս այլոց, նիստին մասնակցել է նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

 

Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը։

 

Հրահանգ է իջեցվել՝ խոշորացույցով հետեւել այդ ալիքներով ՀՀ-ի եւ հատկապես իշխանությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը եւ թույլ չտալ իրենց դեմ հակաքարոզչություն։ Ըստ ամենայնի՝ հիբրիդային պատերազմի անվան տակ առաջիկայում ռուսական որոշ ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցեր կբարձրացվեն։

 

Բացի այդ, Փաշինյանն արգելել է մեծ թվով ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանություններով»