ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է.
«Հայաստանի սիրելի աշխատավոր ժողովուրդ,
Շնորհավորում եմ մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:
Ձեր աշխատանքի արդյունքն է մեր ընտանիքների բարեկեցությունը, երկրի անվտանգությունը, վաստակած հանգստի գնացած մեր մեծահասակների ապահովությունը, երեխաների ապագան և երիտասարդների արդյունավետ մուտքը ստեղծագործական կյանք:
Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող, ստեղծագործող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին, ջանասիրությանը, հնարամտությանը:
Առաջիկա հինգ տարվա համար մենք ձեզ խոստանում ենք հենց դա.
- Աշխատանքի և ստեծագործության համար բարենպաստ միջավայրի ստեղծում, գործազրկության վերացում (նոր տեխնոլոգիական աշխարհում դա հնարավոր է)
- Աշխատանքային իրավունքները պաշտպանող արդյունավետ օրենսդրություն
- Գործարարությունն ու աշխատանքը խրախուսող, պարզեցված հարկային քաղաքականություն և այլ կարգավորումներ
- Ենթակառուցվածքային այնպիսի համակարգերի ստեղծում (էներգետիկա, ջուր, հաղորդակցություն և այլն), որոնք ձեր աշխատանքն առավել արգասաբեր և գոհացուցիչ կդարձնեն
-Երիտասարդական սթարթափներին աջակցություն
Ամեն բանի հիմքը ստեղծագործումն է: Հալա´լ ա ձեր ջանքն ու քրտինքը:
Ի գո՛րծ»։










