«Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ համագործակցության առանցքային մեխը՝ ընտրությունների միջոցով գործող վարչակարգին հեռացնելն է․ Չալաբյան


«Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ համագործակցության առանցքային մեխը՝ ընտրությունների միջոցով գործող վարչակարգին հեռացնելն է․ Չալաբյան
Մայիս 1 21:01 2026

 «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն անդրադարձել է  վերջին օրերին հաճախ հնչող մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին:

Չալաբյանը հստակեցրել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսում են համատեղել քարոզչական կարողությունները, ինչպես նաև ընտրությունների օրինականության վերահսկողության հնարավորությունները։

«Այս ընտրարշավի համատեքստում ապահովելու ենք մեր ընտրողների համար լավագույն հնարավորությունը՝ ընտրությունների միջոցով իշխանությունից հեռացնելու գործող վարչակարգը։ Սա մեր հիմնական նպատակն է և մեր համագործակցության առանցքային մեխը։ Մենք նախատեսում ենք այս համատեքստում օգտագործել մեր քարոզչական կարողությունները և այն քաղաքական ծրագիրը, որ մենք արդեն մշակել ենք և մասամբ ներկայացրել ենք հանրությանը»,- մանրամասն՝ տեսանյութում։