ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղասպանությունը։
«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողները հիմա էլ պնդում են, որ Արցախում հազարամյակներով ապրած հայը իր տուն վերադառնալու իրավունք չունի։
«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողները հիմա էլ նույն Արցախը հռչակել են Հայաստանի անվտանգության սպառնալիք և մինչև վերջին ուժը պայքարում են այն ամենի դեմ, ինչը կապված է հայկականության հետ»,- գրել է նա։










