Սուրբ Խաչի երևման տոնին Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Պատարագ կմատուցի Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը


Սուրբ Խաչի երևման տոնին Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Պատարագ կմատուցի Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը
Ապրիլ 30 19:48 2026

Մայիսի 3-ին՝ կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Խաչի երևման տոնը:

Մասյացոտնի թեմից տեղեկացնում են՝ այդ օրը Սուրբ Պատարագ կմատուցի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը.

«Այս նշանակալի տոնի առիթով, ընդառաջ հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերի, Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը:

Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակից դառնալու տոնական Պատարագին և հաղորդվելու օրվա խորհրդին:

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 11։00-ին։

«Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Խաչից բացի ուրիշ բանով պարծենամ։ Այդ Խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար» (Գաղատացիս 6:14)»: