Հայաստանում ինչն է ծաղկում... գաղտնալսումը. Գեղամ Մանուկյանը՝ Քրիստիննե Գրիգորյանին


Հայաստանում ինչն է ծաղկում... գաղտնալսումը. Գեղամ Մանուկյանը՝ Քրիստիննե Գրիգորյանին
Ապրիլ 30 17:14 2026

«Հայաստանում ինչն է ծաղկում, գաղտնալսումը»,- ԱԺ-ում «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չհամաձայնվեց ընդդիմադիր պատգամավորի հետ։

 

«Չի ծաղկում, չի ծաղկում»,- ասաց Քոչարյանը։

 

«Լավ էլի»,- արձագանքեց Մանուկյանը։

 

Գ.Մանուկյանը գաղտնալսմանը վերաբերող հարցերով դիմեց նախագծի հիմնական զեկուցող ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։

 

Գ. Մանուկյանը նշեց, որ գլխավոր դատախազին էլ է ասել՝ գաղտնալսումները երբեմն քաղաքական նպատակահարմարության առումով չարիք են. «Գաղտնալսումները հետո դառնում են մոնտաժված, կեղված, կեղծիքի արդյունքում դառնում են քրեական գործեր»։