Մեր շատ հայրենակիցներ չպետք է ընտրություն կատարեն դեղ, թե սնունդ գնելու մեջ. Սամվել Կարապետյան


Մեր շատ հայրենակիցներ չպետք է ընտրություն կատարեն դեղ, թե սնունդ գնելու մեջ. Սամվել Կարապետյան
Ապրիլ 30 15:33 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նիստում ազգային բարերար, կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ասաց, որ կներկայացնեն մի այնպիսի ծրագիր, որը հեղափոխական է լինելու Հայաստանի կյանքում։

 

«Մեր երկրում կան սոված քնող երեխաներ։ Մեր շատ հայրենակիցներ չպետք է ընտրություն կատարեն դեղ, թե սնունդ գնելու մեջ, այս հարցերը ես համարում եմ իմ պատվի խնդիրը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, շատ արագ այս հարցերին լուծում տանք։

 

Դրա համար ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք պետք է ներկայացնենք մեր ժողովրդին և իմ ասած 24 ժամյա աշխատանքային ռեժիմով մենք կարող ենք կարճ ժամանակում ունենալ առանց աղքատության երկիր»,-նշեց Կարապետյանը։

 

Նրա խոսքով՝ ծայրահեղ աղքատությունը Հայաստանում պետք է վերանա, անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվելու։