Մի քիչ լարված էի, բայց հիմա համոզված եմ՝ մինչև 20 տարեկանների 2029-ի առաջնության մեկնարկը կունենանք ստադիոն. Նիկոլ Փաշինյան


Մի քիչ լարված էի, բայց հիմա համոզված եմ՝ մինչև 20 տարեկանների 2029-ի առաջնության մեկնարկը կունենանք ստադիոն. Նիկոլ Փաշինյան
Ապրիլ 30 11:39 2026

Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե պետք է մասքիմալն անել, որ հայաստանյան բիզնեսն օգուտ ունենա սրանից։

Փաշինյանը կոչ արեց, որ ճանապարհներն էլ լինեն լավ վիճակում։

«Ես մի քիչ լարված էի, բայց հիմա համոզված եմ, որ ամեն ինչ իրատեսական է, որ մինչև առաջնության մեկնարկը կունենանք ստադիոն»,- ասաց Փաշինյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ Հայաստան կայցելի ավելի քան 100 հազար երկրպագու, Հայաստանում տեղի կունենա 30 խաղ։