Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․ Աբրահամյան


Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․ Աբրահամյան
Ապրիլ 30 10:26 2026

Օնիկ Գասպարյանի բոցաշունչ առաջարկից 10 օր է անցել․ իշխանությունը մերժել է այն, իսկ ընդդիմադիր ուժերն ու լրագրողները դրա քննարկման թեման, ձևաչափը, առնվազն քննարկելի են համարել, Facebook-ում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ԳՇ նախկին պետը, ստեղծված իրողություններով գործելու փոխարեն, շարունակում է դիրքավորվել «բունկերում», իսկ խաղը փոխանցել է մի տխրահռչակ անձի, ով նախկինում իր խորհրդականն էր։

Վերջինս, ով ներսում և դրսում շատ կասկածելի կապերի մեջ է, և դեռ պարզ չէ, թե ով է նրան «պարաշուտով» իջեցրել ԳՇ և դարձրել ռազմական ու պետական գաղտնիքի կրող, շարքային տհաս է, որի գործը ընդդիմադիր դաշտին և Արցախի նախկին իշխանություններին թիրախավորելն է։

Փաստորեն, Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի, լրագրողների հետ, այլ իշխանության, որից կոպիտ մերժում ստանալուց հետո շարունակում է լռել։

ՀԳ․ Օնիկ Գասպարյան, զգուշացնում եմ՝ եթե նախկին խորհրդականդ շարունակի իր անբարոյական վարքագիծը, հայելային արձագանքը, ավելի կոշտ բառապաշարով, ստանալու ես դու»,-գրել է Աբրահամյանը։