Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը հայտարարել են, որ աջակցելու են հաղթող ուժին, իսկ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ. Սամվել Կարապետյան


Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը հայտարարել են, որ աջակցելու են հաղթող ուժին, իսկ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ. Սամվել Կարապետյան
Ապրիլ 29 23:55 2026

Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում պատասխանել է հարցին՝ եթե «Ուժեղ Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը ընտրություններին հաղթահարեն անցողիկ շեմը, կոալիցիա կկազմի՞ հարկ եղած դեպքում, կամ այդ ուժերից որևէ մեկի թեկնածունին կսատարի՞։

«Կրկնում եմ՝ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։

Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջին հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։