«Ես Շահին Մուստաֆաևի մանկության ընկերն եմ, իր դասարանցին։ Երևանում սովորելու ժամանակ էլ մենք իրար հետ ենք մնացել»,-լրագրողին հայտնեց ջուջևանցին։
Նա հայտնեց, որ լուրերից է իմացել, որ Մուստաֆաևն ուզել է գալ Ջուջևան, իր ծննդավայր։
«Իմ դասարանցին է եղել, բայց ես ցանկություն չունեմ հանդիպել իր հետ՝ հաշվի առնելով ամեն ինչը»,-ասաց ջուջևանցին։
Նա հայտնեց, որ Մուստաֆաևի ընտանիքը տունը վաճառել է և հանգիստ անցել է Ղազախի սահմանը։
«Իր Անույնը Շահին չէ, Շահեն է՝ Մուստաֆաև Շահեն Աբդուլլա օղլու, երևի Ադրբեջանում հայկական անուն չունենալու համար ադրբեջանական տարբերակը Շահին են դրել»,-ասաց գյուղացին։
Նրա խոսքով՝ եթե հանկարծ հանդիպեին Մուստաֆաևի հետ՝ կվերհիշեին դպրոցական, ուսանողական տարիները, հետո էլ պատերազմից կխոսեին։










