Սամվել Կարապետյանը խոստացավ՝ ամեն ինչ կանեն, որ արցախցիներն անվտանգ վերադառնան Արցախ


Սամվել Կարապետյանը խոստացավ՝ ամեն ինչ կանեն, որ արցախցիներն անվտանգ վերադառնան Արցախ
Ապրիլ 29 23:00 2026

Արցախը կորցրել ենք այս իշխանությունների պատճառով, հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«Թույլ, անկարող իշխանության պատճառով այսօր ունենք փաստ՝ կորսված երկրորդ հայրենիք»,- ասել է Կարապետյանը։

Նա խոստացել է նաև՝ երբ իշխանության գան, ամեն ինչ անելու են, որ արցախցիները հայրենի բնօրրան վերադառնան.

«Ձևավորելով կառավարություն՝ անելու ենք ամեն ինչ՝ արցախցիների անվտանգ վերադարձի համար Արցախ»։