Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ-ը ես եմ վերադարձրել Հայաստանին. Սամվել Կարապետյան


Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ-ը ես եմ վերադարձրել Հայաստանին. Սամվել Կարապետյան
Ապրիլ 29 22:54 2026

«Ես այն մարդն եմ, ով Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից»,- հայաստանյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով գործող իշխանության պնդումներին, թե ինքը «կախման մեջ է» Ռուսաստանից և ընտրություններում հաղթանակի դեպքում Հայաստանի ենթակառուցվածքները «կհանձնի» Ռուսաստանի կառավարմանը։

Սամվել Կարապետյանը հիշեցրել է՝ ՀԷՑ-ը ինքն է վերադարձրել Հայաստանին։

«Փաշինյանի այդքան սիրած ՀԷՑ-ը ես վերադարձրել եմ Հայաստանին, Հրազդանի ՋԷԿ-ը, Սևան-Հրազդան կասկադը ես վերադարձրել եմ Հայաստանին, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան»,- ասել է նա։

Հարցին՝ մտավախություն չունի՞, որ Ռուսաստանում կուտակած իր կապիտալը, ինչպես իշխանություններն են պնդում, կարող է դառնալ իր նկատմամբ «ճնշման գործիք», Սամվել Կարապետյանը պատասխանել է.

«Բացարձակ մտահոգ չեմ, իսկ եթե կիրառեն (ճնշում-խմբ.), նույնպես բացարձակ մտահոգ չեմ»։