«Այսօր մեր բժշկական հաստատություններում աշխատավարձերի դրական դիմանիկան առկա է և շարունակակական է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ շատ բժիշկներ բողոքում են, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո իրենց աշխատավարձը նվազել է։
Ավանեսյանը նշեց, որ կան որոշակի մասնագիտություններ, որոնց զբաղվածության և ծառայությունների ծավալի անկում կա։
«Երբ որ անցանք ոչ թե ֆիքսված աշխատավարձի, այլ ըստ իրականացված խորհրդատվության ու դրա դիմաց փոխհատուցման, տեսանք, որ ծավալի և զբաղվածության շատ մեծ խզում կա»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ բոլոր ուղղությունների մասով անհատական լուծումներ են ունենալու։
Նա նշեց, որ հունվարի ամսին, երբ ներդրվել էր համակարգը, ունեին մատուցած ծառայությունների հաշվետվության ներկայացման որոշակի բաց։
«Բժիշկներ ունեինք, որոնք իրականացրել էին խորհրդատվություններ, մուտագրումներ չէին արել ԱՐՄԵԴ համակարգում, իսկ մեր համակարգն այնպիսին է, որ փոխհատուցումն իրականացվում է ԱՐՄԵԴ-ում լրացված ծառայության դիմաց։ Փետրվարին այս բացը լրացրեցինք։
Աշխատանքի ծավալն ու փոխհատուցումը եկավ այն դաշտ, ինչ մենք նախատեսում էինք»,- ասաց Ավանեսյանը։










