Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Գերնիկա» մրցանակ շնորհելու փաստին՝ այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել՝ կապված մեր ինքնիշխան տարածքների հետ։
Սամվել Կարապետյանը մրցանակի շնորհման առնչությամբ նշել է՝ դա դրսից կառավարման ձև է։
«Տեսել են Նիկոլ Փաշինյանի թույլ կողմերը։ Քանի որ նա չի կարող ստանալ ոչ մի մրցանակ՝ երկրի ներսում, հանձնելով այդպիսի մրցանակներ՝ նրանք թելադրում են իրենց ուզած պայմանները։ Դա, այսպես կոչված, թաքնված կաշառքի ձև է»,- ասել է Սամվել Կարապետյանը։










