«Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձով»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցների շարքը շարունակվում է նույն կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հետ:
Սամվել Կարապետյանը, անդրադառնալով իր թիմից հայտնի հետախույզ Կանդազի ձերբակալությանը, արձագանքել է․
«Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Մենք պետք է պատրաստ լինենք, որտեղ այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները,կոնկրետ՝ Ալիևի պահանջները։ Բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են։ Ինչը չկարողացավ անել Ալիևը և Ադրբեջանը 30 տարվա ընթացքում, իրենց հրամանով դա կատարեց Հայաստանի իշխանությունը, բայց շուտով՝ մեր հաղթանակից հետո, հերոսները նորից դառնալու են հերոս»։
Հաջորդ հարցին,թե Կառավարության առաջին նիստի հետ կապված արդյոք ունե՞ք պլաններ և ինչպե՞ս է ծախսելու Սամվել Կարապետյանը 1 դրամ աշխատավարձը, պատասխանել է․
«Քանի որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո հնարավորություն էլ չի ունենալու պարգևավճարներ ստանա, կառաջարկեմ, որպեսզի «վարչաբենդը» շարունակի իր գործունեությունը, ես ամեն ամիս 1 դրամ փոխանցելու եմ «վարչաբենդին»։ Եթե, իհարկե․ իրենք ընդունեն, գուցե արդեն շատ փո՞ղ ունեն»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










