Այդպես նա չի հաղթի ո՛չ Թոփուրիային, ո՛չ էլ Մախաչևին․ Շարա Բուլետի մարզիչը՝ Արման Ծառուկյանի մասին


Այդպես նա չի հաղթի ո՛չ Թոփուրիային, ո՛չ էլ Մախաչևին․ Շարա Բուլետի մարզիչը՝ Արման Ծառուկյանի մասին
Ապրիլ 28 19:55 2026

Gor MMA մարզադահլիճի հիմնադիր և հայտնի մարտիկ Շարա Բուլետի անձնական մարզիչ Գոռ Ազիզյանը մասնագիտական խորհուրդ է տվել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին։

«Եթե ուզում ես դառնալ UFC-ի չեմպիոն, ապա ուշադրության նման ցրվածությունը, երբ շեղվում ես գրեփլինգի և ըմբշամարտի գոտեմարտերի վրա, միայն խանգարելու է: Նման կերպ շարունակելով՝ Արմանը չի հաղթի ո՛չ Թոփուրիային, ո՛չ էլ Մախաչևին: Կարծում եմ՝ դա նրան միայն հեռացնում է բուն նպատակից»,- նշել է Ազիզյանը Чемпионат-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 29-ամյա Արման Ծառուկյանը պրոֆեսիոնալ MMA-ում գրանցել է 23 հաղթանակ (որից 15-ը՝ ժամկետից շուտ) և կրել 3 պարտություն։