«Ո՞ւմ կոկորդին էինք կանգնած, ո՞վ էր տասնամյակներ ի վեր ջանքեր թափում, որ կեղեքի, քանդ ու քարափ անի միասնական հայկական աշխարհը, այո՝ Թուրքիան, այո՝ Ադրբեջանը»,- ԲՀԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույքները ներկայացնելիս ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
Նշելով, որ Հայաստանում բնակվող 3 մլն հայերը մի բան է,իսկ աշխարհով մեկ սփռված 12 մլն հայերն այլ որակ՝ Աբովյանն ասաց, որ չի կարելի միասնական սփյուռքը դիտարկել լոկ մարդկային ռեսուրս։
«Ամբողջ աշխարհում մենք բոլորս՝ հայերս ռազմավարական խորությունն ենք ՀՀ-ի անվտանգության համար, Հայաստանի զարգացման համար, տնտեսական վերելքի համար և , ի վերջո, ՀՀ-ի և հայկական աշխարհի գոյության համար»,- ասաց Աբովյանը։
Նա հայտնեց, որ ԲՀԿ-ն ծրագրել է սփյուռքի երիտասրադ մասնագետներին դեպի Հայաստան գրավելու համար և առաջարկում են ստեղծել Սփյուռքի տաղանդների և գիտելիքի փոխանցման ցանց, դրա համար ստեղծելով միջազգային հարթակ, որը Սփյուռքի երիտասարդներին կկապի Հայաստանում իրականացվող գիտակրթական, տեխնոլոգիական , սոցիալական, մշակութային և այլ ծրագրերին, իսկ դրա համար վերադարձի աջակցության փաթեթ պետք է լինի, որի մեջ նաև ներառվելու է բնակարանային ապահովման ծրագիր․
Արման Աբովյանը հայտարարեց, որ ծրագրում ամրագրել են, որ ՀՀ-ն թողարկելու է «Հայկական աշխարհի պարտատոմսեր», որը միլիարդավոր դոլարների ներդրում կապահովի Հայաստան։










