Շատ շուտով՝ առաջիկա օրերին, Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի անունը, այս մասին ԲՀԿ նախընտրական ծրագիրը ներկայացնելիսլրագրողի հարցին ի պատասխան ասաց Իվետա Տոնոյանը՝ այդպես էլ փակագծեր չբացելով վարչապետի թեկնածուի վերաբերյալ:
Նա միայն պնդեց, որ պատեհ պահին այդ մասին ԲՀԿ առաջնորդը կհայտարարի:
«Շտապելու հարց չունենք, հարմար պահին կհնչեցնենք վարչապետի թեկնածուի անունը», ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ ԲՀԿ-ն վարչապետի 4 թեկնածու ունի, բայց որևէ մեկի անունը չէր հանրայնացրել:










