Մայիսի տոնական և ոչ աշխատանքային օրերը


Մայիսի տոնական և ոչ աշխատանքային օրերը
Ապրիլ 28 15:18 2026

Aysor.am-ը հայտնում է, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է (ուրբաթ):

 

Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է, այս տարի այն ուրբաթ օր է։

 

Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է (շաբաթ):

 

Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է, այս տարի կնշվի ուրբաթ օրը։

 

Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, օրն աշխատանքային է:

 

Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է (հինգշաբթի):

 

Հավելենք, որ այս տարի նաև մայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի։