«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը անդրադարձել է Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, լեգենդար հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանի ձերբակալությանը․
«Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են
Հրապարակված ձայնագրության մեջ ո՞ր գործողությունն է հանդիսանում քրեորեն պատժելի արարք։ Ընդհանրապես, ո՞ր արտահայտությունն է պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ։ Կարծում եմ՝ ցանկացած անկողմնակալ դիտորդի համար պարզ է, որ հրապարակված ձայնագրություններում Արթուր Ավանեցյանի՝ Կանդազի գործողություններում որևէ հանցակազմի բացակայությունն ակնհայտ է:
Ուժեղ Հայաստանում հերոսներն արժանանալու են պատվի ու հարգանքի»։










