Չարենցավանում Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստանի արդյունաբերականացման ծրագրերի մասին. Սամվել Կարապետյանը կստեղծի նոր աշխատատեղեր, մինչդեռ Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով։
«Երբ ասում ենք Հայաստանում արդյունաբերականացում, գործարանների վերադարձ, մարդիկ կասկածանքով են վերաբերվում։ Ես մի օրինակ, բերեմ, թե ինչ է լինելու Սամվել Կարապետյանի կողմից առաջնորդությունը ստանձնելուց 47 օր հետո»,-Չարենցավանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա մանրամասնել է՝ Հայաստանը տարեկան ներմուծում է 60 մլն դոլարի 15 հազար տոննա ցինակապատ ապրանք, մետաղ, մինչդեռ տարեկան 20 մլն-ի հում ցինկ է արտահանում։
«Ցինկը արտահանում ենք, վերամշակում են, հետ են բերում, 2-3 անգամ թանկ մեզ են վաճառում։ Ի՞նչն է մեզ խանգարում, որ այստեղ վերամշակում իրականացվի։ Առաջնորդը»,-նշել է Կարապետյանը՝ ավելացնելով, երբ ասում են, որ Հայաստանում ստեղծելու են 300 հազար նոր աշխատատեղ, հենց նման ծրագրերի շնորհիվ է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։










