«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը գրել է.
«Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ դա անխուսափելիորեն տանում է դեպի բացարձակ ավտոկրատիա և խայտառակ բռնապետություն՝ հանգեցնելով հազարավոր ու տասնյակ հազարավոր անմեղ զոհերի, իսկ վերջնարդյունքում՝ այդ պետության կործանմանը։
Պետության բարձրագույն արժեքը մարդն ու մարդու իրավունքներն ու ազատությունն են, այլ ոչ թե օրվա կառավարիչը և նրա շրջապատը։
Իշխանության բանաձևով՝ Հայաստանը վերջանալու է Փաշինյանով։
Մեր տեսլականով Հայաստանը հավերժ է։
Իսկ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը ամրացնելու է այդ հավերժության հիմքերը»։










