«Վաղուց պապենական եկած թուրք ասելով նկատի ունենք շատ վատ արտահայտություն։ Արսեն Թորոսյանը ԱԺ ամբիոնից ասում է՝ ով թուրք ասելով հայհոյանք նկատի ունի...»,- Ամիրյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված «խորոված փարթիի» ժամանակ լրագրողներին ասաց մի քաղաքացի՝ նշելով, որ հատուկ եկել է այստեղ տեսնելու ՔՊ-ական Արսեն Թորոսյանին, բայց թիկնապահը նրան տարել է։
«Ես եկել եմ այստեղ տեսնելու Արսեն Թորոսյանին ու ասեմ՝ թուրք ասելով հայհոյանք նկատի ունեմ, ու շատ վատ հայհոյանք, ու ոչ միայն ես»,- նշեց քաղաքացին։
Մի քանի քաղաքացի սկսեցին բարկացած խոսել, թե ինչու է այդպես խոսում, նշեցին, որ սադրում է։
«Բերանդ մեծ չբացես, արա»,- բարկացած ասաց քաղաքացիներից մեկը։
«Շիշը կտամ գլխիդ, արա»,- ասաց լրագրողի հետ խոսացող քաղաքացին։ Վերջինս ոստիկանները հեռացրեցին այդ տարածքից։
ArmLur.am-ը գրում է, Ամիրյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացու և Արսեն Թորոսյանի մասնակցությամբ, որի ընթացքում հնչել են հայհոյանքներ։










