Մեր ընթացքը անկասելի է, իսկ հաղթանակը` անխուսափելի. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ


Մեր ընթացքը անկասելի է, իսկ հաղթանակը` անխուսափելի. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
Ապրիլ 25 19:11 2026

Օրեր առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որ գտնվում է տնային կալանքում, հանդիպել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հետ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը backstage տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումից ու նշել. «Մեր ընթացքը անկասելի է, իսկ հաղթանակը` անխուսափելի:

Փոփոխություններ լինելու են, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։ 

Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանը մասնավորապես ասել էր. «ատ շուտով մենք մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա։ Մենք պետք է ապահովենք մեր երկրի սրընթաց զարգացումը «Առաջին հերթին 24-ժամյա աշխատանք, ունենալու ենք միասնական և ուժեղ հասարակություն, վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում, արդարությունը, արդարադատությունը, մարդասիրությունը գերակա են լինելու մեր կյանքում։ Ինչպես խոստացել ենք, ունենալու ենք երաշխավորված, ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ»։