Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Հանրապետության հրապարակում է նաև Խաչատուր Սուքիասյանը։
Նա բարկությամբ հայտնեց, որ մեծ դժվարությամբ Հայաստանում ամեն ինչ արել են՝ ավելի բարեկեցիկ երկիր ստեղծելու համար․ «Թող ամեն մեկը «վեր ընկնի» իրա տեղը, հերիք եղավ, կարո՞ղ ա սրա-նրա ստրուկն ենք»։
Լրագրողներից մեկը հարց ուղղեց Սուքիասյանին, թե կարծիք կա, որ նա մարդկանցից ապրուստ է խլում, ի պատասխան՝ Սուքիասյանն ասաց․«Մարդուն ասել ենք` պայմանները լավացնենք, որովհետև առևտրի կենտրոններն էսօր ուրիշ տրամաբանությամբ են աշխատում»։
Մանրամասները՝ տեսանյութում։










