Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակվում է:
Այսօր՝ մրցումային հերթական օրը, ասպարեզ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի չորս ներկայացուցիչներ:
Պայքարի մեջ կմտնեն և իրենց գոտեմարտերը կանցկացնեն հետևյալ մարզիկները.
- 61 կգ քաշային կարգ՝ Արսեն Հարությունյան
- 74 կգ քաշային կարգ՝ Նարեկ Հարությունյան
- 92 կգ քաշային կարգ՝ Մուշեղ Մկրտչյան
- 125 կգ քաշային կարգ՝ Խաչատուր Խաչատրյան։










