Ես շատ էի սպասել եւ շատ էի ուզում այս օրով հաղթող դառնայի: Այս հաղթանակը նվիրում եմ մեզ բոլորիս, մեր հայ ազգին։
Այսպես իր հաղթանակը մեկնաբանեց Եվրոպայի նորընթա չեմպիոն Էմմա Պողոսյանը:
Վրաստանի Բաթումի քաղաքում Էմմա Պողոսյանը հավասարը չունեցավ 86 կգ քաշային կարգում եւ երկամարտի 248 կգ արդյուքով նվաճեց ոսկե մեդալ: Սա Էմմայի առաջին մեդալն է մեծահասակներում:
«Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Մարզիչների հետ մեծ աշխատանք էինք տարել այս հաղթանակին հասնելու համար: Չեմ ցանականում այսքանով բավարարվել, կփորձեմ ձգտել ավելիին: Մարզումներին ամենաշատը հրել էի 136 կգ, այստեղ հրում վարժությանը 141 կգ արդյունք ցույց տվեցի: Դա ինձ համար նորություն էր եւ երիտասարդների ռեկորդ էր»,- ասաց Էմմա Պողոսյանը:
Նշենք, որ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճում է ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը:
«Ես շատ էի սպասել եւ շատ էի ուզում այս օրը հաղթող դառնալ: Այս հաղթանակը նվիրում եմ բոլորիս, մեր հայ ազգին: Շատ ուրախ եմ, որ կարողացա եւ դրա համար շնորհակալ եմ բոլորին մեծ աջակցության համար»,- ասաց Էմմա Պողոսյանը:
Եվրոպայի նորընծա չեմպիոնը պարգեւատրվեց երկամարտի ոսկե մեդալով, պոկում վարժության բրոնզե մեդալով եւ հրում վարժության ոսկե մեդալով: Հրում վարժությունում 141 կգ արդյունքով նա գրանցեց երիտասարդների աշխարհի ռեկորդ:
Էմմա Պողոսյանի մրցելույթին Հայաստանից հետեւելու էին եկել մեծ թվով երկրպագուներ, որոնք Հայաստանի եռագույնով Բաթումիի մրցահարթակում աջակցում էին 19-ամյա ծանրորդին:










