Մտածում էի՝ այլևս երբեք Հայոց ցեղաuպանությունը չի կրկնվի․ բայց 2023 թվականին սեփական աչքերով տեսա ու զգացի նույն nղբերգությունը․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ)


Մտածում էի՝ այլևս երբեք Հայոց ցեղաuպանությունը չի կրկնվի․ բայց 2023 թվականին սեփական աչքերով տեսա ու զգացի նույն nղբերգությունը․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ)
Ապրիլ 24 22:33 2026

Երբ Հայոց ցեղասպանության մասին լսում էի պապիցս, մտածում էի, որ այլևս երբեք դա չի կրկնվի։ Չի կարող հայը նորից անցնել Դեր Զորի անապատով ու դառնա տնավեր։ Բայց 2023 թվականին սեփական աչքերով տեսա ու զգացի նույն ողբերգությունը։ Գենետիկական հիշողությամբ զգացի նույն ցավը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը:

«Մենք բոլորս անզոր վկան էինք նոր ցեղասպանության։

Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը։ Պատմությունը կրկնվում է նաև այն ժողովուրդների համար, ովքեր մոռանում են իրենց անցյալը, իրենց նախնիներին։ Որքան էլ մեզ ստիպեն մոռանալ, ուրանալ մեր սրբադասված նախնիներին՝ հիշելու ենք։ Որքան էլ արգելեն խոսել Եղեռնի մասին՝ ավելի բարձր ենք խոսելու։

Ոչինչ չի մոռացվել»,-նշել է նա։