Հայաստան մայրիկը ծանր օրեր էր ապրում, Ապրիլի 24-ին միշտ դուռը փակում էր՝ ներսում հեկեկում. Արզումանյան


Հայաստան մայրիկը ծանր օրեր էր ապրում, Ապրիլի 24-ին միշտ դուռը փակում էր՝ ներսում հեկեկում. Արզումանյան
Ապրիլ 24 21:42 2026

«Հայաստան Այվազի Մանուկյանը ծնվել է 1901 թվականին Սարիղամիշում։ Նա ոչ միայն ականատես է եղել այդ ոճրագործություններին՝ ցեղասպանությանը, որ կատարել են թուրք յենիչերները, այլև մազապուրժ է եղել դրանից։ Զոհվել են նրա շատ այրունակիցները։ Նա փրկվել է, թաքնվելով զոհվածների դիակների տակ; Իսկ թուրքերը, իրենց սովորության համաձայն, դիակները ստուգել են իրենց յաթաղաններով։ Նրա ամբողջ մարմինը սպիների մեջ էր։ Այդ վիճակում նա փախավ Կարս, այնուհետև հայաստան՝ Ղալաղչիի Սուրբ Հովհանես եկեղեցում էր միշտ լինում, որ շնորհակալություն հայտնի, որ փրկվել է»,-Panorama.am-ին Ծիծեռնակաբերդում պատմեց իմաստասեր Սամսոն Արզումանյանը՝ շարունակելով.

«Նա ընկերոջս տատն է, իմ էլ տատն է, նրա անունը Հայաստան է, Հայաստանի խորհրդանիշ էր, նա մեզ համար Սասնա Ծռերի մի Ծովինար էր։ Ամուսինը Անդրանիկի զինվորներից էր, զոհվեց, իսկ ինքը ամուսնացավ Կարսից փրկված մի ուրիշ տղայի հետ՝ Խաչատրյան Դավիթի, և նրանք 7 երեխա ունեցան, որից ներկայում կենդանի է մեկը։

Նա ծանր օրեր էր ապրում։ Ապրիլի 24-ին միշտ դուռը փակում էր՝ ներսում հեկեկում։ Ցեղասպանության ականատեսը լինելով՝ նա իր զավակների մոտ դաստիարակում էր սեր դեպի մերձավորը, նախնիների պաշտամունք, հայրենասիրություն»։

«