«Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը պարզապես հիշեցում չէ անցյալի մասին…Այս օրը հիշեցում է մեզ` ուժեղ լինելու մասին։ Մեր հայրենակիցները կոտորվեցին նաև այն պատճառով, որ չունեինք կազմակերպված և ուժեղ պետություն, որը կկարողանար պաշտպանել իր ժողովրդին»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նա նշում է՝ այսօր մենք մեզ նույն հարցն ենք տալիս՝ պատրա՞ստ ենք լինել ուժեղ, թե ուզում ենք շարունակել կորստաբեր ընթացքը թույլ իշխանության հետ։
«Հասարակությունը սպասում է առաջնորդի, որը չի թողնի իր ժողովրդին անպաշտպան ու գլուխ չի խոնարհի հայառակորդի առաջ։ Այս սպասունը օբյեկտիվորեն կապվում է Սամվել Կարապետյանի հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդի հետ թիմակիցների հանդիպումը ընդամենը մեկ օրում հավաքել է 1.2 միլիոն դիտում՝ միայն մեր Ֆեյսբուքի պաշտպանական էջում։
Սա պարզապես թիվ չէ։ Սա հստակ ազդակ է։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին պատրաստ է փոփոխության, պատրաստ է ուժեղ պետության, պատրաստ է ուժեղ առաջնորդի և պատրաստ է այլևս թույլ չլինել»,-ընդգծում է նա։










