ԲՀԿ վարչապետի թեկնածուների թիվն անփփոխ է, այս պահին կուսակցությունը վարչապետի չորս թեկնածու ունի։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Հայտարարություն լինելու է, դուք էլ եք համաձայնություն ատլու, իմ թիմակիցներն էլ, լինելու է ապագայի վարչապետ, որ մեր ժողովուրդն այս վիճակից դուրս գա»,-ասել է նա։
Ծառուկյանը նշել է, որ մարզերում հանդիպումների ժամանակ շփվել է մարդկանց հետ, տեսել է, որ ժողովրդի վիճակը ծանր է, նրանք մտքերի մեջ են։
«Ես ասել եմ, հների հետ գործ չունեմ, գործողների հետ գործ չունեմ։ Ես ամբողջ կյանքում պայքարել եմ, որ իմ ծրագիրն իրականացնեմ, իմ կապերն օգտագործեմ, ժողովրդի մատից փուշ հանեմ, զարգացնեմ։ Զարգացման ծրագիր էլ ունենք, կապեր էլ ունենք, թիմ էլ ունենք»,-նշել է Ծառուկյանն ու ավելացրել, որ սպորտի ոլորտում ձեռքբերումներն իր կատարած աշխատանքի արդյունք են։
Մանրամասները՝ տեսանյութում։










