Հայոց ցեղասպանության հարցը համարյա արդեն ներկայացնում են որպես կայսերական քարոզչության մոդել. Զուրաբյանը՝ իշխանականների մասին


Հայոց ցեղասպանության հարցը համարյա արդեն ներկայացնում են որպես կայսերական քարոզչության մոդել. Զուրաբյանը՝ իշխանականների մասին
Ապրիլ 24 13:01 2026

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ այս խորհրդանշական օրվա իրենց կարգախոսն է՝ «հիշողությունը չես ջնջի»։

Նա անդրադարձավ Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ ներկա իշխանության դիրքորոշումներին և նշեց, որ փորձում են պատմական հիշողության վրա ոտնձգություն կատարել։

«Դրվում են հարցեր, տարօրինակ ակնարկներ այն բանի մասին, թե արդյոք եղե՞լ է ցեղասպանություն, կամ կարելի՞ է դա կոչել ցեղասպանություն, կամ որ պետք է ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունեցել։

Հայոց ցեղասպանության հարցը համարյա արդեն ներկայացնում են որպես կայսերական քարոզչության մոդել։ Սա անհանդուրժելի է, ոչ մեկին թույլ չենք տա հիշողությունը ջնջել»,-ասաց Զուրաբյանը։