Առեղծվածային մահվան դեպք՝ Ծաղկաձորում. հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին


Առեղծվածային մահվան դեպք՝ Ծաղկաձորում. հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին
Ապրիլ 24 12:12 2026

Այսօր՝ ապրիլի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում հայտնի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։

Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն՝ պարզվում է։